«Ես ուզում եմ ասել (Վրաստանի քաղաքացիներին) հայկական ծագում ունեցող և հայերին (հարևան երկրում), որտեղ նույնպես գործում է ռուսական քարոզչություն։ «Հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա», - նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Վրաստանի նախագահի խոսքով՝ առաջին անգամ այդ տերմինը նա լսել է, երբ Վրաստան է վերադարձել Էդուարդ Շեւարդնաձեի օրոք: Կեղծման այս մեթոդը, նրա խոսքով, օգտագործվել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։
«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Դրանում ընդհանրապես էթնիկ նշան չկա», - ընգծել է նա։